Արցախում կգործի 13 նախարարություն և պետական կառավարման 8 այլ մարմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հասարակական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը: 

Նա նշել է՝ փոփոխությունների արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա.

✅ պետական նախարար.

✅ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.

✅ առողջապահության նախարարություն.

✅արդարադատության նախարարություն.

✅ արտաքին գործերի նախարարություն.

✅ գյուղատնտեսության նախարարություն.

✅ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

✅ կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.

✅պաշտպանության նախարարություն.

✅ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.

✅ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

✅ քաղաքաշինության նախարարություն.

✅ ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.

✔️ ազգային անվտանգության ծառայություն.

✔️արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

✔️ բնապահպանության կոմիտե.

✔️ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

✔️Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.

✔️ոստիկանություն.

✔️ պետական եկամուտների կոմիտե.

✔️ պետական վերահսկողական ծառայություն: