Օշական գյուղում բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

հասարակական

Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Օշական գյուղի Նալբանդյան փողոցում՝ թիվ 21 հասցեի դիմաց, բախվել են նույն գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Լյովա Ն-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 45-ամյա Գագիկ Գ-ի վարած Lexus մակնիշի ավտոմքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր՝ 18-ամյա Հայկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։