Կարելի է նյութը դիտել, նոր եզրակացություններ անել․ Գորգիսյանը պատասխանել է Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին․

«Ուզում եմ հիշեցնել պարոն Արսեն Թորոսյանին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից ֆեյսբուքյան էջի գրառմանը։

«Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»,- գրել էր Թորոսյանը: