Քարվաճառի և մի շարք համայնքների վարակման օջախներում ախտահանման աշխատանքներ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: