Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հրավիրում է քայլարշավի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

քաղաքական

Կոտայքի մարզում զբոսաշրջության ոլորտին նոր թափ ու խթան տալու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախաձեռնել է իր ձևաչափով յուրահատուկ միջոցառում՝ «Քայլարշավ մարզպետի հետ՝ բացահայտելու Կոտայքի գողտրիկ անկյունները»։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

- Միջոցառման շրջանակում մարզպետն անձամբ հանդես կգա գիդ-ուղեկցորդի դերում և լրագրողներին, բլոգերներին, ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող անձանց ու կազմակերպություններին կներկայացնի Կոտայքի մարզի թաքնված գոհարներից մեկը՝ Թեղենիքը:

-Նախքան քայլարշավը նախատեսվում է մոմավառություն Թեղենիքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցում, որից հետո կմեկնարկի ծրագրի հիմնական մասը:

Միաժամանակ մասնակիցներին հնարավորություն կտրվի ծանոթանալ բացառապես Կոտայքի մարզում արտադրված սննդամթերքին և ըմպելիքին. կկազմակերպվի հյուրասիրություն:

- Նախատեսվում է նաև ոչ ֆորմալ զրույց-քննարկում մարզպետի հետ՝ Կոտայքի մարզում առկա խնդիրների, դրանց լուծումներին ուղղված քայլերի ու առաջիկայում սպասվող ծրագրերի վերաբերյալ:

Այս ձևաչափով միջոցառումները կկրեն պարբերական բնույթ: Դրանք միտված կլինեն ոչ միայն Կոտայքի մարզում նոր, չբացահայտված զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը, այլ նաև ոլորտում առկա խնդիրների լուծումների մշակմանը:

Նման ձևաչափի առաջին միջոցառումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 6-ին: Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը մինչև հունիսի 2-ը, ժամը 18:00-ն` 

Հաշվի առնելով ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմը, մասնակիցների քանակը սահմանափակ է: Նախապատվությունը կտրվի վերոնշյալ կատերգորիաներին առավել համապատասխան մասնակիցներին։ Մասնակցությունն անվճար է։

Հ.Գ. Միջոցառման ընթացքում առավելագույնս կպահպանվեն պարետատան կողմից սահմանված նորմերը. կբաժանվեն դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր: