«Իմ քայլում» արշալույսները շատ պայծառ են. Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն համոզմանն է, որ ինչքան էլ նախկին պաշտոնյանեը փորձեն մոլորեցնել ու խաբել հասարակությանը, միևնույնն է՝ մարդիկ 6-րդ զգայարանով զգում են՝ ով է ուզում խաբել, և ով է անկեղծ: 24News-ի հետ զրույցում նա հավելեց՝ երբ մարդուն խաբում են, նա վիրավորվում է, օրինակ, ՀՀԿ-ակաները խաբում են, մարդիկ վիրավորվում են դրանից:

Խոսելով «Իմ քայլը» խմբակցության ներսում տիրող իրավիճակից ու որոշ պատգամավորների՝ մանդատը դնել-չդնելու հարցից՝ իմքայլականը հավաստիացրեց՝ «Իմ քայլ»-ում արշալույսները շատ պայծառ են: Ավելին՝ ըստ նրա՝ կարևորագույն բոլոր հարցերի շուրջ իշխող խմբակցությունն առավել քան միասնական է:

Մանրամասները՝ տեսանյութում։