Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

․

Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան: Այս մասին գրում է դեսպանության ֆեյսբուքյան էջը՝ կից ներկայացնելով լուսանկարներ: