Ա․ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ  պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։

Ալեքսանյանին, ով սովորություն ունի զրուցակիցներին «հոպար» ասելու, ինչ-որ պահից հայաստանյան իշխանականները զգուշացրել են, որ էդ բառը ցածրաձայն արտասանի, որովհետեւ տարածքում է նաեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով Ազգային ժողովում հայտնի ծեծկռտուքից առաջ Սասուն Միքայելյանին հորդորում էր իրեն «հոպարով» չդիմել, ինչն էլ ավելի էր շիկացրել լեզվակռիվը՝ վերածվելով ձեռնամարտի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում