Մանվել Գրիգորյանը չի ներում ընկերոջ դավաճանությունը. որոշել է փոխել թոռան անունը․«Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

․

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը մտերիմների շրջանում հայտարարել է, որ որոշել է փոխել կրտսեր թոռան անունը:

Մանվել Գրիգորյանի ավագ թոռը կրում է պապու անունը, իսկ կրտսեր թոռան անունը Սեյրան է՝ ի պատիվ Մանվել Գրիգորյանի նախկին ընկերոջ՝ գեներալ Սեյրան Սարոյանի: Բայց Մանվել Գրիգորյանը այնքան է ազդված Սեյրան Սարոյանի դավաճանությունից, որ մտադիր է փոխել թոռան անունը, քանի որ ամեն անգամ թոռանը տեսնելով՝ հայհոյանքներ է տեղում Սեյրան Սարոյանի հասցեին՝ հիշելով, թե նա ինչպես մի վայրկյանում ուրացավ իրենց ընկերությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: