Միջերկրական ծովում 4․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

երկրաշարժ

Մայիսի 27-ին Միջերկրական ծովում 4․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 04։09–ի սահմաններում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6․05կմ խորության և Թուրքիայի  արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 290-295կմ հեռավորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։