Ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

թեժ գիծ

Կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հեռախոսահամարը:

«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 544698 հեռախոսահամարով, կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնում են ոստիկանությունից: