ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ANSA-ն հայտնում է, որ համաշխարհային իտալացի տենոր Անդրեա Բոչելին հաղթահարել է կորոնավիրուսը և Պիզայի հիվանդանոցների մեկում պլազմայի համար արյուն հանձնել:
Ըստ աղբյուրի՝ Բոչելիի ախտորոշումը եղել է մարտի 10-ին, COVID-19-ի թեստ դրական է եղել։ Վարակվել են նաև նրա կինն ու 2 երեխաները։ Հիվանդությունը առանց ախտանշանների է ընթացել՝ բացառությամբ ոչ այնքան բարձր ջերմության։
Հիշեցնենք, որ այս տարի կաթոլիկների Սուրբ Զատկի տոնին՝ ապրիլի 12-ին, Անդրեա Բոչելին Միլանի դատարկ տաճարում օնլայն հոգևոր համերգ է տվել, որի դիտումները 1 օրվա ընթացքում ավելի քան 1 միլիոն էր: Այս պահին համերգի դիտումների թիվը 40 միլիոն է: