Ռազմական հզորության ցուցանիշով Իրանն աշխարհում 22-րդից դարձել է 14-րդ հորիզոնական. Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ռոհանի

Իրանի 11-րդ գումարման խորհրդարանի բացման արարողության ժամանակ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ռազմական հզորության ցուցանիշով Իրանն աշխարհում 22-րդից բարձրացել է 14-րդ հորիզոնական, գրում է ria.ru-ն։

«Վերջին տարիների ընթացքում Իրանի տարբեր ոլորտներում երկրի ռազմական ներուժի հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել»,- հայտարարել է Ռոհանին։

Աղբյուրը նաև նկատում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո բալիստիկ հրթիռների փորձարկումների պատճառով Իրանն Արևմուտքի երկրների կողմից բազմիցս քննադատության է ենթարկվել, սակայն ի պատասխան Իրանի իշխանությունը հայտարարել է, որ դա անում է պաշտպանական և զսպման քաղաքականության շրջանակում։