Ցուկերբերգը 80 մլրդ դոլար կարողությամբ դարձել է ԱՄՆ-ի 3-րդ ամենահարուստ մարդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

միլիարդատերեր
Bloomberg-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը:

Առաջին տեղը զբաղեցնում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, նրա կարողությունը գնահատվում է 142 մլրդ դոլար, երկրորդ հորիզոնականը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսինն է՝ 94,2 մլրդ դոլար կարողությամբ, երրորդ հորիզոնականում է հայտնվել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 81,6 մլրդ դոլար կապիտալով:

Սոցցանցի հիմնադիրը շրջանցել է  ամերիկացի գործարար, Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթին:

2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում Ցուկերբերգի արժեթղթերն աճել են շուրջ 48%-ով, ունեցվածքը 54,7 միլիարդ դոլարից հասել է 80 միլիարդի: