Սերիա Ա-ի վերսկսման օրը հաստատվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

Ա սերիա

Սերիա Ա-ն կվերսկսվի հունիսի 13-ից։ Առաջնության 20 ակումբ միասնական հաստատել է խաղերը վերսկսելու ժշամկետը։

Վերջնական որոշումը կհրապարակվի առաջիկա ուրբաթ օրը։

Հունիսի 13-ից մեկնարկելու դեպքում 25-րդ տուրից հետաձգված խաղերը կմեկնարկեն «Ատալանտա» - «Սասուոլո», «Ինտեր» - «Սամպդորիա», «Տորինո» - «Պարմա» եւ «Վերոնա» - «Կալյարի» հանդիպումներով։

 Իտալիայի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվել էր մարտի 13-ից։ Առաջնությունը կմեկնարկի առանց հանդիսականների։