Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2080-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News   

կորոնավիրուս

Մայիսի 27-ի տվյալների համաձայն Իրանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 2080-ով։ Վարակակիրների ընդհանուր թիվը 141 հազար 591 է։

 Մահվան 56 նոր դեպք է գրանցվել, դեպքերի ընդհանուր թիվը կազում է 7564։

Ծանր վիճակում է գտնվում 2551 անձ։ Ապաքինվել է 1739 մարդ, ընդհանուր առմամբ՝ 111 հազար 176 ապաքինված կա։

Մինչ այժմ թեստավորվել է 856 հազար 546 անձ։