Նախարարը խնդրում է ծնողներին խուսափել քննական կենտրոն այցելելուց.ԳԹԿ-ն դիմակներ ձեռք կբերի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԳԹԿ-ն քննությունների ժամանակ ձեռք է բերելու դիմակներ և ախտահանիչ միջոցներ:

«Թեստավորման կենտրոնի կողմից այս պահին ձեռք են բերվում դիմակներ և ախտահանիչ միջոցներ դիմորդների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Միաժամանակ խնդրում ենք ծնողներին հնարավորինս խուսափել քննական կենտրոններ այցելելուց գործընթացը անվտանգ կազմակերպելու համար»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը: