Վանում սպանվել է իշխանական կուսակցության գրասենյակի վրա հարձակված քուրդ զինյալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

վան.հարձակում

Վանում 2016 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալ անդամներից մեկը հարձակում էր գործել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային գրասենյակի, ինչպես նաև ոստիկանական զրահապատ մեքենայի վրա։

Զինյալը 2016 թվականից գտնվում էր «նարնջագույն» կատեգորիայի հետախուզման մեջ։

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ «Ռեշիթ» ծածկանունով հայտնի քուրդ զինյալ Մուսթաֆա Էրթաշը Թուրքիայի զինված ուժերի օդուժի աջակցությամբ իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանվել է։

Վանի նահանգապետարանը հայտարարել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների (իրենց ձևակերպմամբ՝ ահաբեկիչների) բացահայտմանն ուղղված պայքարը առանց դադարի շարունակվում է։