Չգիտեմ՝ ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն ում լոբբինգն է արել. թող իրենց արշինով մեզ չչափեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չգիտեմ՝ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ում լոբբինգն է արել և ինչ ատկատների դիմաց, բայց կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել։

Հ.Գ. ցավում եմ, որ հայկական ժամանակի խմբագիրը այդպես էլ չդարձավ պետական գործիչ»:

Նշենք, որ ավելի վաղ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Գորգիսյանը վարչապետից հետաքրքրվել էր խոստացված կապիտալ շինարարության կանգ առած ծրագրերի մասին, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Որոշ մարդիկ լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ՝ գուցե հիմա իշխանությանն ատկատ չեն տալիս, սկսել են տալ ընդդիմությա՞նը: Ոչ մի կապիտալ շինարարություն էլ չի կանգնում, բոլորն էլ, ըստ պլանի, ընթանում են: Հայաստանում պետական գնումների 85 տոկոսը մինչև 10 մլն դրամանոց գնումներն են: Ինչ վերաբերում է կապիտալ շինարարությանն, ապա այսօր բազմապիսի շինարարություններ են ընթանում, դրանց ծավալները հընթացս ավելանալու են»: