Նորք-Մարաշ և Նուբարաշենի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել են որոշ թերություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների 6 մանկապարտեզներում մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության տեսչական մարմնից,  մշտադիտարկումն իրականացվել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։

 Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման  համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է:

«Այս մանկապարտեզ հաճախող 127 սաներից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: