Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին, և կոռուպցիոն բացահայտումների տեսաշարի ընդամենը 6-րդ մասից հետո Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ:

Վարչապետին ոչ հարիր բառապաշարով, կեցվածքով և դիրքով մինասյանական բացահայտումների արձագանքը ոչ միայն չփարատեց վարչապետին ուղղված մեղադրանքներն, այլև ապացուցեց հին հռոմեական ճշմարտությունը. «Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես»:

Ի դեպ, Փաշինյանի հիստերիկ պոռթկումն այնքան անկառավարելի էր, որ սովորաբար նախադասությունները հընթացս կազմող, շարադրանքի սահունությունն ապահավող վարչապետը ստիպված էր շնչահեղձ լինել սեփական մաղձի մեջ, ծամծմելով ասելիքը՝ հին սովետական կասետային մագնիտոֆոնի նման:

Իսկ ինչ վերաբերում է «դուք ձեր հալը դեռ կտեսնեք» ոճի պրիմիտիվ սպառնալիքներին, ապա վաղուց պարզ էր, որ կորոնովիրուսով վարակված Հայաստանում Նիկոլը դիմելու է քաղաքական ճնշումների նոր ալիքին՝ ոտքի տակից գնացող իշխանությունը փրկելու փորձ անելու համար:

Իսկ որ այդ ընթացքում կործանվում են երկիրն ու ժողովուրդը, դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս