Վարակի բարձր ցուցանիշները գուցե կապված են Թորոսյանի՝ ֆեյսբուքում ժամանակ անցկացնելու հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն անելու նախաձեռնությանը, որը թույլ կտա չեղարկել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ասաց. «Իշխանությունը խնդիր է հնարում, հետո փորձում լուծել այն: Իրական ռեֆորմների փոխարեն՝ իշխանությունն անհեթեթ օրակարգերով է լցնում քաղաքական դաշտը: Ինչ վերաբերում է հանրաքվեն չեղարկելուն, ապա այն գուցե երեսը փրկելու տարբերակ է»:

Խոսելով կորոնավիրուսից ու կառավարության՝ դրա կանխարգելմանն ուղղված քայլերից՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Բանը բանից անցել է, վարակի առումով հակառեկորդ ենք սահմանել, ու կառավարությունը նոր է որոշել քայլեր ձեռնարկել: Վարակի մասով քաղաքացու մոտ սերմանած անլրջությունը դժվար է լինելու վերացնել: Ու ես կարծում եմ, որ բարձր ցուցանիշները, գուցե, կապված են Թորոսյանի՝ ֆեյսբուքում շատ ժամանակ անցկացնելու հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս