42-ամյա տղամարդը թիվ 8 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Մայիսի 26-ի երեկոյան մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր: Այս մասին տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին:

Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Երևանի Բաղյան փողոցի 42-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողոնը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս