Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գրիգորի Գազարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զավեն Բաբախանյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Խորը վշտով տեղեկացա, որ երեկ հայտնի կոմպոզիտոր դիրիժոր, Մոսկվայի Լենին Կոմսոմոլի մրցանակակիր, Ռուսատանի Կոմպոզիտորների միության անդամ և վաստակավոր արտիստի` Վլադիմիր Գրիգորի Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Նա միշտ իր գործն արել է որակով, մեծ ոգևորությամբ և հավատով: Իր բազում դասական ստեղծագործություններով համագործակցել է Իգոր Կրուտոյի, Իոսիֆ Կոբզոնի,Սոֆիյա Ռոտարուի, Աննա Գերմանի և շատ ու շատ հայտնի երգիչների հետ: Լինելով բարձր կարգի կոմպոզիտոր, երբեք աստղային հիվանդությամբ աչքի չի ընկել, ապրել է համեստ կյանքով, ուրախացել բոլորիս հաջողությամբ, ոգևորել, հավատացել ու թև տվել:

Դառնորեն սգում ենք և ափսոսում, որ մեր ընտանիքի բարեկամ` Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Վլադիմիր Գրիգորի Գազարյանը անհատականություն էր, և նրա կորուստը, անկասկած, անվերականգնելի է: Հավերժ լույս և խաղաղություն հոգուդ, հիշատակդ միշտ պայծառ պիտի մնա մեր մեջ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս