Աշխարհում վարակակիրների թիվը 5,7 միլիոն է. ԱՄՆ-ում մահացել է 102 հարազ մարդ, ՌԴ-ում՝ 3,968

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կորոնավիրուս

Մայիսի 28-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,792,314 է, որից 357,471-ը մահացել է, 2,498,884-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,882,986 է, որից 52,973 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,745,803 վարակման դեպք, որից 102,107-ը մահացել է, 490,130-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,153,566 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (414,661 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (370,680 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան (283,849 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 3,968, Բրազիլիայում՝ 25,697, Իսպանիայում՝ 27,118:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: