Վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել, ամենաերիտասարդը 43 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կորոնա մահ կոր

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել: Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։

Մայիսի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։