Վրաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել․ դեպքերի ընդհանուր թիվը 738 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում  է կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքը։

Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի ընդհանուր 738 դեպք: Ապաքինվել է ևս 16 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր  թիվը կազմում է 573:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնարում՝ 250-ը: