Կամրջից նետված 14-ամյա աղջնակի վիճակը ծանր է, ունի բազմաթիվ դիմածնոտային վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կամուրջ.

Արմավիրի մարզի «Կարմիր» կոչվող կամրջից ցած նետված 14-ամյա աղջիկը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: