28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Նորագավիթի «գայի պոստի» պատնեշին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

հասարակական

Մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցի և Հյուսիս-Հարավ մայրուղու հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երևթևեկելի գոտուց, բախվել նախկին ճանապարհային ոստիկանության (ժողովրդին հայտնի Նորագավիթի գայի պոստ) պահակակետի բետոնե պատնեշին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Գևորգյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։