Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։

Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»,- գրել է նախարարը։