Հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարություններով հանդերձ՝ կարողացավ վերականգնել պետականությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առթիվ:

«Այսօր բոլորս միասին տոնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 102–րդ տարեդարձը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Երկար դադարից հետո հայ ժողովուրդը բարդ տարածաշրջանային պայմաններում, Ցեղասպանությունից մազապուրծ, բազմաթիվ դժվարություններով հանդերձ՝ կարողացավ վերականգնել իր պետականությունը: Շնորհավորում եմ բոլորիս պետականության և ինքնիշխանության տոնի առթիվ: Թո՜ղ մեր առջև ծառացած բոլոր դժվարությունների հաղթահարմամբ, մեր բարձր իրավագիտակից վարքով ու անմնացորդ նվիրումով յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենանք հզոր Հայաստան կառուցելու և արժանապատիվ խաղաղությամբ ապրելու մեր տեսլականի իրականացման գործում»,-ասված է ուղերձում: