Լավ ժամանակներ էին, շնորհակալ եմ եմ ամեն ինչի համար. Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

միրանյան.փյունիկ ՖԱ

«Ինձ համար լավ ժամանակ էր «Փյունիկ»-ում: Շնորհակալ եմ եմ ամեն ինչի համար»: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Արթուր Միրանյանը հեռանում է ակումբից: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջում:

«Փյունիկ»-ին հաջորդիվ հաջողություն եմ մաղթում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Արթուր Միրանյանը «Փյունիկ»-ին միացել էր 2018 թվականին:
Նախկինում Միրանյանը ընդգրկված է եղել նաև Հայաստանի և Ուկրանիայի երիտասարդական հավաքականներում:
Ընթացիկ մրցաշրջանում Միրանյանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: