Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2.258 դեպք. ծանր վիճակում է գտնվում 2.543 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

իրան.կորոնավիրուս

Իրանում ՀՀ դեսպանությունը ներակայացնում է երկրում կորոնավիրուսի մայիսի 28-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.258-ով՝ ընդհանուր կազմելով 143.849: Մեկ օրում երկրում գրանցվել է մահվան 63 դեպք. Հիվանդության բռնկումից ի վեր, COVID-19-ից զոհվել է 7.627 մարդ:

Ծանր վիճակում է գտնվում 2.543 անձ:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 1.812-ով: Ընդհանուր առմամբ՝ երկրում ապաքինվել է 112.988-ը:

Մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 876.492 թեստավորում: