Սպանություն՝ «պատվի համար». Իրանում հայրը գլխատել է իր 14-ամյա դստերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

իրան.սպանություն

Իրանում տղամարդը ձերբակալվել է իր 14-ամյա դստեր սպանության մեղադրանքով։ Այս դեպքը երկրում վրդովմունքի ալիք է բարձրացել: Իրանի նախագահը կոչ է արել խստացնել կանանց նկատմամբ բռնության մասին օրենսդրությունը, հաղորդում է BBC-ն:

Սպանությունը կատարվել է «պատվի համար»:
Նշվում է, որ Ռոմինա Աշրաֆին տնից փախչել է 35-ամյա սիրեցյալի հետ այն բանից հետո, երբ աղջկա հայրը հրաժարվել է համաձայնություն տալ նրանց ամուսնությանը:

Ոստիկանությունը փնտրել է, գտել աղջկան և վերադարձրել տուն, չնայած այն կոչերին, որ աղջիկը վախենում է հորից, և որ նրան վտանգ է սպառնում:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հայրը ներխուժել է դստեր սենյակ, գլխատել նրան, ինչից հետո դուրս է եկել խոստովանել իր արարքը:

Կանանց և ընտանիքի հարցերով նախկին փոխնախագահը նշում է, որ աղջիկն առաջին զոհը չէ, և որ նման սպանությունները կրկնվեն, քանի դեռ տեղական մշակույթում և օրենսդրությունում լուրջ փոփոխություններ չեն արվում:

Նշենք, որ Իրանի քրեական օրենսգիրքը ավելի մեղմ պատիժ է սահմանում հայրերի և ընտանիքի այլ անդամների համար, որոնք սպանել կամ վնասվածքներ են հասցրել երեխաներին՝ պաշտպանելով ընտանիքի պատիվը:

Տեսանյութեր

Live

Լրահոս