Վրաստանում պետությունը կսուբսիդավորվի հիփոթեքային վարկերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

վրաստան.շինոլորտ

Այսօրվանից մինչև 2020 թվականի ավարտը վերցված հիփոթեքային վարկերը պետությունը կսուբսիդավորի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում ելույթի ժամանակ, փոխանցում է «Ալիք Մեդիան»

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով հատկապես տուժել է շինարարության ոլորտը, և պետությունը որոշել է աջակցել այս ոլորտին:

«Մենք արդեն մշակել ենք ծրագիր շինարարության ոլորտի աջակցության համար: Խոսքը միայն ընկերություններին օգնելու մասին չէ: Սա կօգնի մեր այն քաղաքացիներին, որոնք կամ որոշել են բնակարան գնել և բարելավել իրենց կենսապայմանները, կամ արդեն վճարել են կանխավճարը, և իրենց բնակարանը գտնվում է կառուցման փուլում: Բոլոր այդպիսի ռիսկերը ապահովագրվելու են պետության կողմից», - նշել է Գախարիան: