Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցել են 123 հազարը. ամենաշատը Հարավային Աֆրիկայում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կորոնավիրուս.աֆրիկա

Աֆրիկայում ավելի քան 50 հազար մարդ ապաքինվել է կորոնավիրուսից, վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 123 հազարը: РиаНовости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչությունը:

ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր, հայտնաբերվել է 123 724 դեպք, որից 3 668-ը՝ մահվան ելքով:

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է ՀԱՀ-ում (25937) և Եգիպտոսում (18756): Կորոնավիրուսից ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Եգիպտոսում (797), Ալժիրում (623) և ՀԱՀ-ում (552):

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է հիվանդության գրեթե 5.5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 349 հազար մարդ, վերականգնվել՝ ավելի քան 2,5 մլն.-ը: