Անկախ քաղաքական հայացքներից՝ Մայիսի 28-ը միավորում է քաղաքական ու հասարակական գործիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

Թեև կորոնավիրուսային պայմաններում «Սարդարապատ» հուշահամալիրը նախորդ տարիների նման մարդաշատ չէ, ավելին՝ այստեղ միայն պետական այրերն են ժամանել, բայց 102 տարի անց էլ Մայիսի 28-ը չնահանջող պաթոսվ ենք նշում:

24News-ի հետ զրույցում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Փահլևանյանն ասաց, որ  1918թ․-ի մայիսին Ավարայրից անգամ մի փոքր ավելին է եղել, քանզի 700-ամյա դադարից հետո կարողացել ենք նորից պետություն ու պետականություն ունենալ:

Նա կարծում է, որ այս օրը բոլորի տոնն է: «Անկախ քաղաքական հայացքներից՝ Մայիսի 28-ը միավորում է քաղաքական ու հասարական գործիչներին»,- ընդգծում է Փահլևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։