ՌԴ-ն արևմտյան առաջնորդներին կրկին կհրավիրի մասնակցել Հաղթանակի օրվա զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հաղթանակիզորահանդես

Մոսկվան որոշել է կրկնել պատրաստությունները Հաղթանակի զորահանդեսի կապակցությամբ և նոր հրավերներ ուղարկել: Այդ մասին РиаНовости-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:

«Կրկնակի հրավերներ կուղարկվեն բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»,-նշել է Պարամոնովը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը ծրագրում էր Մոսկվա ժամանել մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ կայանալիք զորահանդեսին մասնակցելու համար, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, միջոցառումը չեղարկվել էր:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին: