ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի նվազեցումը սահմանադրական է, միանգամից դադարեցնելը՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

Հագենի համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական ու վարչական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելու, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելու իշխանության՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրի լուծման նոր տարբերակի մասին։

Ըստ Հովհաննիսյանի՝ դատավորների պաշտոնավարման ժամկետի նվազեցման պարագայում, ճիշտ է, որոշ չափով միջամտություն է ցուցաբերվում նրանց իրավունքների նկատմամբ, բայց թույլատրելի է և համապատասխանում է համաչափության սկզբունքին։ Բայց, նրա կարծիքով, հակասահմանադրական է, երբ առաջարկվում է դատավորների պաշտոնավարումը միանգամից դադարեցնել։

«Դատավորների պաշտոնավարումը մի փաստական հանգամանք է, որը  ծագել է նախկինում և չի դադարել, որովհետև նրանք դեռ շարունակում են պաշտոնավարել։ Հետևաբար, երբ որ մենք դատավորների պաշտոնավարման ժամկետը նվազեցնում ենք, գործ ունենք օրենքի հետադարձ, բայց ոչ իսկական ուժի հետ։

Այն տարբերակը, որը հիմա առաջարկվում է, խնդրահարույց է ու շատ անհետևողական։ Նախ՝ փոփոխությունները պետք է սկսեն գործել դրանք կատարելու պահից՝ ապագայի մասով, այսինքն` չի կարելի ասել, որ ՍԴ դատավորը, որը 12 տարի պաշտոնավարել է, այլևս իրավունք չունի պաշտոնավարել, հետևաբար ՍԴ դատավորների լիազորությունները, երբ որ մենք նվազեցնում ենք 12 տարով, սահմանադրական լուծում է, բայց եթե փոփոխության պահից է հաշվարկվում 12 տարին»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս