Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News   

․

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը` Պրեմիեր լիգան, կվերսկսվի հունիսի 17-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  The Telegraph-ը: Ըստ պարբերականի, առաջնությունը կշարունակվի «Շեֆիլդ Յունայթեդ»-«Աստոն Վիլա», «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղերով, որին ներկա չեն լինի հանդիսականները: Պրեմիեր լիգան հիմնովին կվերսկսվի հունիսի 20-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբայինմարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայնհամաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայնխմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը:Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:  Անգլիայի ֆուտբոլիառաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: