Ճամբարակ-Թթուջուր ճանապարհին մեքենան մոտ 10 մետր գլորվել Գետիկ գետի ափամերձ հատված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1

Մայիսի 28-ին՝ ժամը 22:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տւժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորրդ՝ Սամվել Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել Գետիկ գետի ափամերձ հատված։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: