Աշխարհում վարակվածների թիվը 5,9 միլիոն է, 362,089 մարդ մահացել է, որից 103,330-ը՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

 

ամն.

Մայիսի 29-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,909,054 է, որից 362,089-ը մահացել է, 2,582,027-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,910,970 է, որից 53,968 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,768,461 վարակման դեպք, որից 103,330-ը մահացել է, 498,725-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,153,566 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (438,812 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (379,051 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 284,986 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 4,142, Բրազիլիայում՝ 26,764, Իսպանիայում՝ 27,119:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

Տեսանյութեր

Live

Լրահոս