Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

հասարակական

«Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է:

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:

Մեր երկիրը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, 2001թ. ձևավորեց ՀՀ խաղաղապահ ուժերը: Նորաստեղծ ստորաբաժանման առաջին առաքելությունն ու մարտական մկրտությունը Կոսովոյում էր 2004թ.-ին:

Որպես պատերազմով անցած ու խաղաղության գինն իմացող երկրի «դեսպաններ»՝ հայ խաղաղապահներն այսօր իրենց կարևոր ներդրումն ունեն աշխարհի հակամարտ գոտիներում կայունության և խաղաղության ապահովման գործում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը: