Մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի մալուխները․ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

հասարակական

«Յուքոմի»-ի շուրջ հետաքրքիր զարգացումները շարունակվում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ մի քանի մարզերում վնասվել են «Յուքոմ» ընկերությանը պատկանող օպտիկական մալուխները։ 

Հետաքրքիրն այն է, որ հանրապետության բոլոր երեք բջջային օպերատորները կայանները մարզերում միմյանց հարեւանությամբ են գտնվում, սակայն վնասվում, հափշտակում են հենց Յուքոմի մալուխները։ Ճիշտ է, դրանք շատ արագ վերականգնվել են, սակայն երեւույթը մի շարք հարցեր է առաջացնում՝ թիրախային վնասումների պատճառով անբարենպաստ պայմաններ են ստեղծվում մրցակցային դաշտում գործող երեք օպերատորներից մեկի համար՝ պարբերաբար խափանելով նրա աշխատանքը։

Իրավապահ մարմինները չեն կարողանում ապահովել բջջային օպերատորներից կոնկրետ մեկին՝ ապօրինի ոտնձգություններից, ինչը նշանակում է, որ այդ գործողություններն արվում են նրանց «հովանավորությամբ» կամ էլ հանցավոր անգործության հետեւանքով։

«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ մալուխների հափշտակության դեպքերի մասին ոստիկանությունում հաղորդումներ ստացվել են, սակայն բացահայտումներ չկան։

Մեզ հաջողվեց պարզել, որ օրերս Յուքոմի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը հրավիրվել է 6-րդ վարչություն, սակայն հափշտակությունների թեման չի քննարկվել։ Այն առավելապես ուղղված է եղել նորանշանակ տնօրենին վախեցնելուն, թե նրա նշանակումն ապօրինի է։

Տեսանյութեր

Live

Լրահոս