Ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաներում կլինի հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

հասարակական

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29,30,31) Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 15:00:

Ընդ որում, թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում եւ Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։
«Խնդիրների դեպքում պետք է դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, իսկ անհրաժեշտության դեպքում դուք կուղեգրվեք ռենտգեն հետազոտության»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Live

Լրահոս