ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Ռուսաստանի 84 շրջանում մեկ օրում կոերոնավիրուսի 8572 դեպք է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է երկրի օպերատիվ շտաբը։
Գրանցվել է ռեկորդային թվով մահվան դեպք․ 232 մարդ է մահացել։
Վարակակիիների ընդհանուր թիվը հասել է 387 հազար 623, ապաքինվել է 160 հազարը, մահացել՝ 4374-ը։
ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում վարակակիրների թիվն անցել է 5,6 միլիոնը։ Ավելի քան 350 հազարը մահացել է։