Ջերմուկն ընդգրկվել է ԱՊՀ երկրների 5 ամենահայտնի բուժառողջարանային հանգստավայրերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ջերմուկ

«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը կազմել է ԱՊՀ-ում բուժառողջարանային հանգստի ամենահայտնի վայրերը: Ըստ այդմ՝ Ջերմուկն ընդգրկվել է ԱՊՀ-ի 5 ամենահայտնի հանգստավայրերի ցուցակում: 

Առաջին հինգ հորիզոնականներում են Բելառուսի Նարոչ լիճը, Ղազախստանի Բուրաբայ հանգստավայրը, Ադրբեջանի Նաֆթալան հանգստավայրը, Հայաստանի Ջերմուկ հանգստավայրը և Ղրղզստանի Իսսըկ-Քուլ լիճը:

Ըստ աղբյուրի՝ ԱՊՀ երկրների հանգստավայրերում սննդի և բուժման համար օրական միջին ծախսը 3000 ռուբլի: