Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

վրաստան
«Ալիք Մեդիայի» հաղորդմամբ՝ ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու՝ կորոնավիրուսից շատ տուժած երկրներից:  

Facebook Live ձևաչափով եթերի ընթացքում երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ  10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց նկատմամբ համաճարակային հսկողության համակարգը:

Հիշեցնենք՝ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի մեկից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից:

Տեսանյութեր

Live

Լրահոս