Դամասկոսի և Հալեպի միջև երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի երկու ամսում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

Սիրիա

Սիրիացի երկաթուղագործներն արդեն վերականգնել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած գնացքների գծերի 90 տոկոսը, որոնք ավերել էին զինյալները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է սիրիական երկաթուղիների տնօրենը:

Նա հույս է հայտնել, որ առաջիկա մեկ-երկու ամսում հնարավոր կլինի գործարկել առաջին գնացքը։  

«Այն կօգնի 4 ժամում Հալեպից հասնել Դամասկոս և հակառակը»,-  հստակեցրել է նա։

 Նա հավելել է նաև, որ ճանապարահի հիմնական մասը ոչնչացվել է։ Զինյալները ոչ միայն ամբողջությմաբ ոչնչացրել են երկաթուղին այլև տարել են ռելսերը։

Տեսանյութեր

Live

Լրահոս