«Մենք անցանք պիկը, բայց իրականում պիկ չկար». ռուս ինֆեկցիոնիստը՝ ՌԴ-ում COVID-19-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ռուս

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշևին, գրում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է: 

«Այո՛, մենք անցանք պիկը, բայց իրականում պիկ չկար»,-ասել է Մալիշևը, ապա հավելել, որ ՌԴ իշխանությունն աշխատել է նախատեսվածից շուտ, հիվանդների համար ստեղծել են մահճակալներ, որպեսզի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ չլինեն:

«Մենք պատվով դուրս եկանք այդ վիճակից »,-ասել է Մալիշևը և նկատել, որ ներկայում Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կա ինֆեկցիոն մահճակալնների զգալի ֆոնդ:

Ռուսաստանն այս պահին վարակվածների թվով աշխարհում 3-րդն է: Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 387 հազար 623 է, որից 4 հազար 374-ը մահացել է, ապաքինվել՝ 159,257-ը: